Գավառ քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները Միքայելյան  փողոցում: 5  փողոցների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլից և իրականացվել երկու փուլով։ 2025 թվականին իրականացվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 435 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է Միքայելյան փողոցի և նույն փողոցի վրա գտնվող թիվ 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում՝ 1,5 կիլոմետր երկարությամբ, 14 հազար քառակուսի  մակերեսով և մայթերի ու ջրահեռացման ներքին համակարգի կառուցում։ 

Աշխատանքներն ընդհատվել են 2025 թվականի վերջերին եղանակային պայմաններից ելնելով, ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։ 2026 թվականի մայիսի 8-ի դրությամբ ծրագիրն իրականացված է շուրջ 80 տոկոսով։

2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի, Իսահակյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, Սայադյան փողոցի 2-րդ նրբանցքի, Կոլոտ Հայրապետ, Զորավար Անդրանիկ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 63 միլիոն 733 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից և ավարտվել 2026 թվականի ապրիլի վերջին։

Leave a comment