Ուրախ եմ, որ այս ճանապարհն անցնում եմ «Միասնության թևեր»-ի հետ միասին․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.05.2026 | 16:59

Ակնկալիքները շատ-շատ ավելին են, քան ուղղակի ընտրական տոկոսների ակնկալիքները։ Այս մասին Գոշավանքում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր»-ի պատգամավորի թեկնածու Շահեն Հարությունյանը։

«Ի վերջո, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրություն կատարելու նոր ուժերի միջև։ Անընդհատ հայ ժողովրդին պարտադրում էին այդ նախկին-ներկա, այդ «գեղեցիկ» համադրությունը, բայց այս ընտրություններին հայ մարդն ունի հնարավորություն ընտրելու նաև ապագայի միջև։ Ապագա, որը կառուցվում է ոչ թե ուղղակի խոսքերի, խոստումների և գեղեցիկ խոսքերի հիման վրա, այլ ապագա, որը հիմնված է հենց ծրագրերի և արժեքների վրա»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ երկար տարիներ պայքարել է արդարության և արժեքների համար։ «Շատ ուրախ եմ, որ այս ճանապարհն անցնում ենք «Միասնության թևեր»-ի հետ միասին, և շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք հավատում են պայքարի ճշմարտացիությանը, հավատում են, որ Հայաստանը իրոք մի օր կունենա արժեքների վրա հիմնված երկիր»,-ասաց Շահեն Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment