Այդ տարածքները երբեք մերը չեն եղել, որ դրանք կորցնենք. Փաշինյանը` Սյունիքում

https://arm.sputniknews.ru/20260508/ajd-taratsqnery-erbeq-mery-chen-eghel-vorpeszi-dranq-kvorcnenq-pashinjany-sjuniqum-101932315.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101931726_118:0:643:394_1920x0_80_0_0_3a6332c0a80ff4717d4176d0d189593f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, սյունիք

նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, սյունիք

Բաժանորդագրվել

ՔՊ–ի վարչապետի թեկնածուն կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծման առաջին իսկ օրվանից գտնվել է թակարդում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Ղարաբաղյան շարժման» հետ կապված գործոնները տարիներ շարունակ օգտագործվել են մեր պետության առաջընթացը թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Սյունիքի մարզում մեկնարկած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արել ենք մի շատ կարևոր արձանագրում. մենք շատ դժվար որոշում ենք կայացրել, և դա այն է, որ դադարեցնենք Ղարաբաղի շարժումը»,– ասաց նա կոռնիձորցիների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը նշեց, որ գործող իշխանություններին հաճախ են մեղադրում տարածքներ կորցնելու մեջ, բայց դա, ըստ նրա, արդար չէ, քանի որ այդ տարածքները «երբեք մերը չեն եղել, որպեսզի դրանք կորցնենք»։

«Ինքներս մեզ հավատացրել ենք, որ դա մերն է։ Էդ տարածքները ոչ միայն մեզ չեն պատկանել, այլև այդ տարածները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության ու սեփականության իրավունքը թուլանա, թուլանա, թուլանա»,– հավելեց Փաշինյանը։

ՔՊ–ի վարչապետի թեկնածուն հավելեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծման առաջին իսկ օրվանից գտնվել է թակարդում, իսկ իրենց ուժն ունեցել է համարձակություն առերեսվել այդ իրականության հետ ու հանել պետությունը թակարդից։

Leave a comment