UFC-ի չեմպիոն Խամզատ Չիմաևը հայացքների մենամարտի ժամանակ հարվածել է մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաևի և ամերիկացի Շոն Ստրիքլենդի հայացքների մենամարտը լարված է անցել։

32-ամյա չեչեն մարտիկը դրսևորել է ագրեսիվ վարք և ոտքով հարվածել առաջիկա մրցակցին։ Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ մարտիկները կռվի բռնվեն։

Խամզատ Չիմաևի և Շոն Ստրիքլենդի մենամարտը կկայանա մայիսի 9-ին ԱՄՆ-ում անցկացվելիք UFC 328 մրցաշարում։

Չիմաևը խառը մենմարտերում անցկացրել է 15 հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ։ 35-ամյա Ստրիքլենդն ունի 30 հաղթանակ ու 7 պարտություն։

Leave a comment