5 երեխա ունեմ, 9 ամիս ա՝ նպաստ չեն տալիս․ սիսիանցին նամակ հանձնեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

08.05.2026 | 13:28

Սիսիան այցի ընթացքում քաղաքացիներից մեկը մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով իր ընտանիքի սոցիալական վիճակի հարցը։ 

«Պարոն Փաշինյան, նամակ եմ հանձնել։ Հինգ փոքր երեխա ունեմ, նպաստը կտրել են, ինը ամիս է՝ նպաստ չեն տալիս ինձ», – նշել է քաղաքացին։

Վարչապետի հարցին, թե արդյոք սեփական բնակարան ունեն, քաղաքացին պարզաբանել է, որ բնակվում են եղբոր տանը։ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է, որ խնդրին «ոտքի վրա» չի կարող լուծում տալ, սակայն խոստացել է ուսումնասիրել քաղաքացու հանձնած նամակը։

Նշենք, որ ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն սկսել է Սյունիքի մարզից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment