Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական տեսաուղերձ է հղել՝ տեղեկացնելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանդիպումներ են անցկացնելու։
«Սիրելի երևանցիներ, ինչպես գիտեք, արդեն իսկ մեկնարկել է համապետական ընտրություններին նվիրված քարոզարշավը, և այս քարոզարշավի ընթացքում մենք էլ Երևանի թիմով անպայմանորեն լինելու ենք բակերում, հանդիպելու ենք ձեզ հետ, խոսելու ենք խաղաղությունից, այն բոլոր հնարավորություններից, որ ստեղծվում են խաղաղության պայմաններում և ինչու ոչ նաև քննարկելու ենք քաղաքային խնդիրները և ուրեմն կհանդիպենք այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և հետագա օրերին էլ անպայմանորեն մեր գրաֆիկի մասին կտեղեկացնենք»,- հայտնել է նա։
Ավինյանը հրապարակել է նաև քարոզարշավի ժամանակացույցը.
«Այսօր 14:00-ից լինելու ենք Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում, հետևյալ հասցեներում.
Բաբաջանյան 55/1, 53/1,51/1,49/1 հարակից այգի
Բաբաջանյան 47,49,51,43
Բաբաջանյան 71,69,67,65,63
Բաբաջանյան 79,81,83,85,87
Անդրանիկի 156,154,152,150
Անդրանիկի 138,136,134,132,130
Անդրանիկի 112,110,108,118,116,114
Անդրանիկի 92,102,104,102/1,98,96
Անդրանիկի 45,58,60,62,
Րաֆֆու 51, 55/1, 53,55,69,61,49,47
Րաֆֆու 73,75,77,81
Րաֆֆու 95,97,99,103,91,93»: