Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ

https://arm.sputniknews.ru/20260508/sjuniqum-maqsajin-lvogistik-kentrvon-kkarucvi-shinashkhatanqnery-nakhatesvum-e-sksel-2027t-101920030.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101915297_113:0:1888:1331_1920x0_80_0_0_068c88557e630bc64c8afd756170637b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սյունիք, սիսիան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), լոգիստիկա, մաքսակետ

սյունիք, սիսիան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), լոգիստիկա, մաքսակետ

Բաժանորդագրվել

ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ այս ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը, հայտնում են կոմիտեից:
Ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ՊԵԿ-ը ստորագրել է «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության հետ:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։

«Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»,- համոզված է Հակոբյանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի European Bank for Reconstruction and Development (EBRD) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված կլինի դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների դյուրացմանը։ Նորաստեղծ կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին։

Leave a comment