Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։