Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ. հնարավոր է համաձայնության հասնեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ», – լրագրողներին ասել է նա։
Ամերիկացի առաջնորդի մեջբերումները տարածվել են Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։ «Սա կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Կարող է և տեղի չունենալ։ Կարծում եմ՝ նրանք ինձնից ավելի շատ են ցանկանում համաձայնագիր», – հավելել է նա։
Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի օրը հարվածել են Քեշմ և Բանդար Աբբաս նավահանգիստներին։
Ասվում է, որ հարվածները չեն ազդարարում պատերազմի վերսկսման կամ ապրիլի 7-ին հայտարարված հրադադարի դադարեցման մասին։