Տարվա սկզբից ի վեր Մոսկվայի վրա ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումներից մեկն է գրանցվել

https://arm.sputniknews.ru/20260508/tarva-skzbic-i-ver-mvoskvaji-vra-atsneri-amenazangvatsajin-hardzakumneric-mekn-e-grancvel-101904576.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60374082_29:0:1600:1178_1920x0_80_0_0_bd2bcc5f286e1f481355c1e5eda8035b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին

ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին

Բաժանորդագրվել

Մայիսի 7-ին ՀՕՊ ուժերը 61 անօդաչու թռչող սարքի հարձակում են հետ մղել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը դարձել է տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբային գրոհներից մեկը: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները, որոնք հիմնված են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների վրա:

Ըստ նրա տեղեկությունների՝ մայիսի 7-ին ՀՕՊ ուժերը հետ են մղել 61 ԱԹՍ-ի հարձակում: Այս ցուցանիշը զիջում է միայն մարտի կեսերի իրադարձություններին:

Այսպես` մարտի 14-ին, ըստ Սոբյանինի տվյալների, մեկ օրում ոչնչացվել էր Մոսկվայի ուղղությամբ թռչող 65 ԱԹՍ: Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ևս 54 ԱԹՍ, իսկ մարտի 16-ի առավոտյան՝ ևս 42 սարք:

Ավելի վաղ՝ 2025 թվականի մարտի 11-ին, քաղաքապետը հայտնել էր անօդաչուների ամենազանգվածային հարձակման մասին. այն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվային մոտենալիս խոցվել էր 74 դրոն, իսկ ընդհանուր առմամբ տարբեր բնագծերում՝ հարյուրավոր ԱԹՍ-ներ։

Հարձակումների շարք էր գրանցվել նաև անցյալ տարվա մայիսին. մայիսի 5-ից 7-ը ոչնչացվել էր 55 անօդաչու: Եվս մեկ դրվագ տեղի էր ունեցել սեպտեմբերին, երբ ամսի 22-23-ին Մոսկվայի տարածաշրջանի երկնքում ոչնչացվել էր 46 ԱԹՍ:

ՌԴ–ի հայտարարած հրադադարից հետո ՀՕՊ ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել. ՊՆ

Leave a comment