Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ինքնաբացարկ է հայտնել. ի՞նչն է պատճառը

https://arm.sputniknews.ru/20260507/erevani-pvokhqaghaqapet-armen-pambukhchjann-inqnabacark-e-hajtnel-inchn-e-patshary–101883706.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84916839_127:0:1282:866_1920x0_80_0_0_029591a6d951f84fc8121da628dc952b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն փամբուխչյան, ինքնաբացարկ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, երևան, երևանի քաղաքապետարան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

արմեն փամբուխչյան, ինքնաբացարկ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, երևան, երևանի քաղաքապետարան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

Բաժանորդագրվել

Երևանի փոխքաղաքապետն իր որոշումը բացատրել է օրենսդրական հակասություններով։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում։

Նա հիշեցրել է, որ ընդգրկված է հունիսի 7–ի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։ ՔՊ ընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փամբուխչյանը նշել է, որ «ՀՀ ընտրական օրենսգիրքը» սահմանում է, որ հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների) նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:

«Սա նշանակում է, որ թե՛ ես, թե՛ պարոն Ավինյանը ընտրական ցուցակում մնալու դեպքում օրենքի ուժով ժամանակավորապես ազատվելու ենք մեր պարտականությունների կատարումից մայիսի 8–ից սկսած։ Մինչդեռ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ քաղաքապետի առաջին տեղակալն է փոխարինում քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ։ Ինչը նշանակում է, որ գործող օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս քաղաքապետի մյուս տեղակալներին փոխարինել քաղաքապետին»,– գրել է նա։

Հաշվի առնելով հենց այս հանգամանքը, ինչպես նաև քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականը՝ Փամբուխչյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել։

«Ուժերիս ներածին չափով, բնականաբար, աջակցելու եմ կուսակցությանս` գալիք ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելու համար։ Տե՛ր կանգնիր խաղաղությանը, սիրելի՛ երևանցի»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Հայտնի է` որ թվերի տակ հանդես կգան քաղաքական ուժերն ԱԺ ընտրություններին

Leave a comment