Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այսօր ներկա գտնվեցի հ. 180 դպրոցի ամփոփիչ միջոցառմանը, որը լի էր ջերմությամբ, գեղեցիկ պահերով և դրական մթնոլորտով։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց կրթօջախի կարևոր դերը սերնդի կրթության, դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորման գործում։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրեն Հայկ Բախչինյանին՝ հրավերի, բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման, ջերմ ընդունելության և հաճելի օրվա համար։