Առաջիկա 5 տարում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

Այսօր հանրապետությունում, չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ, ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ, նշել է Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այսօր հանրապետությունում, չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ, ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ։ Մեր ենթակառուցվածնքերի մաշվածությանն ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը։ Մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք», – ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ 


Նա նշեց, որ Հայաստանն ամբողջ ծավալով չի օգտագործում «Վեոլիա Ջուր» ընկերության պոտենցիալը։ 


«Մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք, որպեսզի ջրային խնդիրները լուծենք՝ առաջնահերթ կարգով ապահովելով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա հասանալիությունը», – նշեց վարչապետը։ 


Փաշինյանը նշեց, որ կառավարության ռազմավարական ծրագրում է նաև ոռոգման ջրի հասանելիության բարձրացումը։

Leave a comment