ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ԵՄ-ի հետ համաձայնագրերի մասին խոսելիս լուն, ուղտ են դարձնում։ Հայաստանը ունի ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի պայմանագիր, որով ՀՀ-ից արտահանվող 6500 ապրանքատեսակներ զրոյական կամ ցածր մաքսատուրքերով ապրանք կարող էին ներկրել ԵՄ տարածք, դա առարկայական քայլ էր, իսկ նոր թղթերը նոր հնարավորություններ չեն տալիս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Բաքվից եկող ապրանքներին, Սարգսյանի խոսքով, մեծ իրադարձություն չէ, երբ այնտեղից ցորեն կամ ալյումին է գալիս, Բաքվի դերն այդտեղ շատ քիչ է․ «ՔՊ-ի մրցակցային առավելությունն անամոթությունն է, երբ խոսում են Բաքվի հետ առևտրից, թող ասեն, թե ի՞նչ են վաճառելու Ադրբեջանին, գեթ մեկ ապրանքեի անուն թող տան»։
Սարգսյանի կարծիքով, Ռուսաստանի հետ առևտրային լուրջ խնդիրներ չկան, իսկ ներկա խնդիրները օգնում են Փաշինյանին հակառուսականությունը Հայաստանում սրելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ