Կարեն Խաչանովն առաջին անգամ զուգախաղում թիմակից կլինի Զվերևի հետ

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը կմասնակցի Ռոտերդամում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը զուգախաղում հանդես կգա աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ։

Խաչանովը և Զվերևը զուգախաղում առաջին անգամ կխաղան միասին, հաղորդում է Sport24-ը։

Ռոտերդամի մրցաշարը կկայանա փետրվարի 9-15-ին։

Հունվարին Կարեն Խաչանովը մասնակցել էր Ավստրալիայի բաց առաջնությանը, որի երրորդ շրջանում պարտվել էր իտալացի Լուչանո Դարդերին, իսկ Ալեքսանդր Զվերևը հասել էր մինչև կիսաեզրափակիչ։

Leave a comment