Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ՝ Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կաթոլիկ առաջնորդին ուղղված բազմակի քննադատությունների ֆոնին։
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ռուբիոն Վատիկանում անցկացրել է երկուսուկես ժամ․ նա նախ հանդիպել է Հռոմի պապի, ապա Վատիկանի պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր դիվանագետ կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ։