Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ձերբակալվածներից մեկը կալանավորվել է

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց գործով ձերբակալվածներից մեկը` Դավիթ Այնազյանը, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը դռնփակ է եղել: Առավոտյան ՔԿ-ն հայտնել էր, որ գործով անցնող երկու տղամարդիկ ձերբակալվել են։ Տուժող կողմի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մինչ այդ հրապարակել էր նրանց անունները՝ Արթուր Երեմյան և Դավիթ Այնազյան:

Leave a comment