«Նախանձում է», – Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է անդրադարձել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Բելառուսի՝ «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն:
Մարիա Զախարովան նշել է, թե Սիմոնյանի ասածը անմարդկային նախանձ է մի ժողովրդի ու երկրի հաջողությունների մասին, որոնք նրան ոչ մի վատ բան չեն արել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր փոխանցել Մինսկում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։
Զախարովան ակնարկել է, որ Մոսկվա այցի ժամանակ ՌԴ ԱԳՆ-ում Սիմոնյանի փակ բանակցությունների բովանդակությունը կա:
«Հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ եկած հայկական պատվիրակությունը զրույցի ձայնագրություն էր վարում։ Գուցե նրանք պատմեն, թե ինչ է ասել Ալեն Սիմոնյանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում», – ճեպազրույցի ընթացքում ասել է նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: