Ինչպես այսօր տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը:
Մարտի 1-ից միջնորդավճարը միջինում գրեթե կիսով չափ կնվազի: Arca քարտերի համար կդառնա 0.5%, միջազգային քարտերի համար` 0.9%: