«Պարոն Պողոսյան, ուղիղ մեկ տարի առաջ իմ դիմումի հիմքով քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել «Խոսնակ» լրատվականի նկատմամբ, խոսքը՝ ատելության տարածման մասին է, և իմ դիմումին կցել էի բազմաթիվ դրվագներ, որոնք վկայում էին այդ լրատվականի կողմից, հատկապես Արցախահայությանը թիրախավորելը։ Իմ դիմումին զուգահեռ գիտեմ, որ նաև այլ քաղաքացիներ էին ներազգային ատելության խոսքի տարածման դրվագով դիմել․․․ Անցել է մեկ տարի, բայց որևէ պատասխան չունեմ և հասկանալի չէ, թե այդ վարույթն ինչ հանգրվանում է գտնվում»,-ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ի պատասխան Արթուր Պողոսյանը նշեց, որ հավանաբար փորձաքննության փուլում է, և մեծ ջանքեր չպահանջող քրեական վարույթ է։
Մանրամասն՝ տեսանյութում։