Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ

Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցությունում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և միջազգային հարցերով քարտուղար Շուշան Ավագյանը ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորտական առաքելության ներկայացուցիչներին։

 

Ներկայացվել է քաղաքական մեր տեսլականը, ընտրարշավին նախորդող գործընթացների վերաբերյալ մեր մտահոգություններն ու դիտարկումները։

 

Առաքելությունը կազմված է լինելու միջազգային փորձագետներից և երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդներից, որոնք գնահատելու են ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական քարոզարշավից մինչև ընտրությունների օրը և հետընտրական գործընթացները։

 

Լուսավոր Հայաստանը կարևորում է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունը՝ որպես ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդման և ընտրական համակարգի հաշվետվողականության կարևոր գործոն։

Այս մասին հաղորդում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը

Leave a comment