Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաղթանակի օրը Մոսկվայում սահմանափակվելու է բջջային ինտերնետի հասանելիությունը, հայտարարել է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ օգտատերերը նույնիսկ չեն կարողանա մուտք գործել այսպես կոչված սպիտակ ցուցակում գտնվող կայքեր։ Կարգելափակվեն նաև SMS հաղորդագրությունները։
Պաշտոնյաները վստահեցրել են, որ «տանը ինտերնետը և Wi-Fi-ը կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով՝ առանց սահմանափակումների»։