Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Քննարկել են նաև վերականգնվող և կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ երկու երկրներում իրականացվող քաղաքականությունը:
ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։