Կալուգայում սպանել են Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի չեմպիոնին

Բաժանորդագրվել

Ըստ լրատվամիջոցների` մարզիկը մահացել է հիվանդանոցում:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կալուգայում սպանել են Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի չեմպիոն Դմիտրի Իսաևին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուժային կառույցներին։

Կալուգայի «Գազանի որջ» մարզական ակումբը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում հայտնել է, որ այս գիշեր ողբերգական կերպով մահացել է Դմիտրի Իսաևը՝ «մեր մարզիչը, մարզիկը, ընկերը»:

«Հրազենային վնասվածք», – հայտնել է գործակալության զրուցակիցը։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ մարզիկը վնասվածք է ստացել և մահացել է հիվանդանոցում:

Այս լուրը պաշտոնապես չի հաստատվել։

Կալուգայի մարզի քննչական վարչությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։

Leave a comment