https://arm.sputniknews.ru/20260507/irann-u-amnn-hvormuzn-astitshanabar-bacelu-shurj-hamadzajnutjan-en-ekel-zlm-101884504.html
Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ
Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հեռուստաալիքը նշում է, որ առաջիկայում բեկում կլինի Պարսից ծոցում մնացած նավերի հարցում։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T15:43+0400
2026-05-07T15:43+0400
2026-05-07T15:44+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677037_0:0:1500:844_1920x0_80_0_0_3afe01e4ead481f7bc593a2bd1be73d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց մեղմել Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը: Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։Նրանց տվյալներով՝ հնարավոր է` առաջիկա օրերին բեկում լինի նավերի մասով, որոնք ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության պատճառով մնացել են Պարսից ծոցում:Հիշեցնենք` «Axios»–ն ավելի վաղ գրել էր` Սպիտակ տանը համարում են, որ կողմերը մոտ են Իրանի հետ փոխըմբռնման 1-էջանոց հուշագրի շուրջ համաձայնությանը, որը պետք է ավարտի պատերազմը և շրջանակներ սահմանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների համար:Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «Ազատություն» նախագիծը կասեցված է, և Հորմուզի նեղուցի շրջափակումն առայժմ կպահպանվի:Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ համաձայնագիրը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677037_375:0:1500:844_1920x0_80_0_0_d851ee565e50dd7059d39b5b8fbb11ee.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Հեռուստաալիքը նշում է, որ առաջիկայում բեկում կլինի Պարսից ծոցում մնացած նավերի հարցում։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց մեղմել Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը: Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հնարավոր է` առաջիկա օրերին բեկում լինի նավերի մասով, որոնք ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության պատճառով մնացել են Պարսից ծոցում:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ համաձայնագիրը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից: