Ձեր «սրբազան» պայքարը ավարտվել է, երբ սպիտակ հագնված սև հոգով մարդը ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին.  Արփինե Դավոյան

Ձեր «սրբազան» պայքարը ավարտվել է, երբ սպիտակ հագնված սև հոգով մարդը ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին.  Արփինե Դավոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք խոսում ենք մեր ձեռքբերումներից, բազմաթիվ աշխատանքներից, իսկ Դաշնակցությունը խոսում է միայն քրեական գործերից, որոնք իրենց քաղաքական ձեռքբերումներն են: ԱԺ նստաշրջանի հերթական նիստում ասաց պատգամավոր  Արփինե Դավոյանը։

Նա նշեց, որ  Դաշնակցության անդամներից մեկը ասել է, որ Զվարթնոցը հեթանոսական տաճար է։  Դավոյանի խոսքով, ձեր «սրբազան» պայքարը ավարտվել է։ «Երբ սպիտակ հագնված սև հոգով մարդը Հանրապետության հրապարակում ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին, այ այդտեղ  ձեր բոլոր պայքարները ավարտվեցին անդառնալիորեն, և եթե դա հասկանայիք, հուսահատ քայլի չէիք դիմի, և մարդկանց գյուլելու ծրագրեր չէիք որոճա»։               

Դիմելով ընդդիմությանը նա ասաց, որ այլևս չեն լինելու ԱԺ դահլիճում, որովհետև ուշադիր չեն նայել իրենց նախընտրական ցուցակին։ «Ձեր «արդարների» ցուցակին․  Ռոբերտ Քոչարյան՝ մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատու․ 10 հոգի գնդակահարվեց Երևանի կենտրոնում։  Իշխան Սաղաթելյան՝ որևէ կապ չունի քաղաքականության հետ, Սևակ Խաչատրյան՝ հայտնի Սաքուլիքը, ով հանրությանը հայտնի դարձավ, երբ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի ժամանակ մի խումբ երիտասարդների հետ գրոհել էր լրագրողների վրա, իսկ վերջերս էլ հրապարակվեց քրեական գործի հարուցման մասին հաղորդագրություն, որ սույն անձի օգտին 2025թ Վաղարշապատ համայնքում ընտրակաշառք էին բաժանել։ Գառնիկ Դանիելյան հայտնի է, «Ոսկեպարի» եկեղեցին Ադրբեջանական կողմին թողնելու ամենակեղծ լուրի տարածմամբ, Գերասիմ Վարդանյան մեղադրվում է 2020թ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջակայքում զանգվածային անկարգություններ և լրագրողի աշխատանքին խոչընդոտելու համար, Նարեկ Մանթաշյան մասնակցել է նոյեմբերի 9-ին կառավարության շենքում կատարվող զանգվածային անկարգություններին»-հավելեց  նա:

 

Leave a comment