Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կարս-Գյումրի ենթակառուցվածքների վերականգնման առաջին աշխատանքային խմբի ստեղծմանը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և այս պահին ժամկետների մասին դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին մեկ ամիս առաջ չգիտեինք, երկու ամիս առաջ չգիտեինք և այդպես շարունակ, որովհետև մոտ 40 տարի պատշաճ չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։ Պետք է գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- անդրադառնալով թեմային՝ ասաց վարչապետը։