Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարից ի վեր Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի բազաներում իր զորքերի թիվը մեծացրել է մոտ 10,000-ով՝ հասնելով 50,000-ի՝ Իրանի հետ հակամարտության ֆոնին։
Այս մասին հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունից առաջ տարածաշրջանում տեղակայված էր մոտ 40,000 ամերիկացի զինվոր՝ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրաքի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի բազաներում։
Ներկայումս տարածաշրջանում ԱՄՆ զորքերի թիվը գերազանցել է 50,000-ը։