Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք շքերթին

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը հայտնեց, որ այդ մասին նախապես է տեղեկացրել ՌԴ նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի միջոցառումներին։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։

Փաշինյանը հավելեց նաև, որ այս մասին նա նախապես տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«ՌԴ կատարած իմ այցի ընթացքում` ապրիլին, Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել Մայիսի 9-ի շքերթին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին 80-ամյակին նվիրված շքերթին։

Leave a comment