Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը կվիճարկեն Լոնդոնի «Արսենալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ, որին հաղթել էր Փարիզում (5:4):
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ)։ Գերմանիայի չեմպիոնի պատասխան գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Արսենալը» երկու խաղերի արդյունքում (1:1, 1:0) ուժեղ էր գտնվել Մադրիդի «Աթլետիկոյից» և 20 տարվա ընդմիջումից հետո դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։