Նրանցից ոչ մեկը նկատողություն չարեց Կիևի ռեժիմի առաջնորդին». Մարիա Զախարովա

«Սպուտնիկ Արմենիա». ՌԴ ԱԳՆ–ի արձագանքը Զելենսկու՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությունները ահաբեկչական հարձակումներով խափանելու մտադրության մասին հայտարարությանը

✔️ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել ժամանակին տարհանել Կիևում գտնվող դիվանագիտական և այլ առաքելությունների անձնակազմերը՝ հաշվի առնելով Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ Ուկրաինայի կողմից հարձակման դեպքում ՌԴ ԶՈւ–ի կողմից քաղաքի վրա պատասխան հարվածի անխուսափելիությունը։

✔️ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտասահմանում ՌԴ դիվանագիտական առաքելություններն այս մասին տեղեկացնում են հավատարմագրված երկրներին և միջազգային կազմակերպություններին։

ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Երևանում, Կիևի ռեժիմի առաջնորդ Զելենսկին ագրեսիվ և սպառնալից հայտարարություններ արեց… Ներկա էին ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ: Նրանցից ոչ մեկը նկատողություն չարեց Կիևի ռեժիմի առաջնորդին… Եթե ԵՄ երկրները կարծում են, որ կարող են խլացնել հրապարակային սպառնալիքները, Զելենսկու ագրեսիվ հայտարարությունները ծածկադմփոց անել, նրանք չարաչար սխալվում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment