Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան


Այսօր ընդունել եմ Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Հանդիպման առանցքային թեմաներից էին կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող նոր օրենսդրությունը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության ուղղություններով։


 


Անդրադարձել ենք նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին»,-նշել է նա։


 

Դիտումների քանակ1

Leave a comment