Քոչարյանը ուժեղ տղա էր խաղում, բա ուրա՞ էդ ուժեղ տղեն, հիմա ուրիշ ուժեղ տղայա հայտնվել․ Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռոբերտ Քոչարյանը ձեր առաջնորդն է, ռուսերեն բառ կա իրենից մի «Отмахиваться» եղեք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռոբերտ Քոչարյանին երեք լեզվով Հայր մերն եք սովորեցրել, շորերը փոխել եք, չգիտեմ ինչ-որ բլոգեր եք դարձրել․ ես չեմ բացառում նաև, որ ինքը մի օր, եթե կարիք լինի, եթերով զռռա էշի պես՝ ոնց որ ինքն էր ասում, որպեսզի ամեն ինչ անի հայտնվել այստեղ, կարողանա այդ քաղաքական ազդեցությունը ունենալ։ Եկավ, գնաց, մի հատ գառ գրկեց։ Ո՞ւմ եք գժի տեղ դնում դուք ես երկրում, դուք փոզմիշ արեցիք ձեր այն ձայները, որը որ ստացել էիք 2021 թվականին հիմա դուք ձեր մեջ գիտեք որ չեք անցնելու»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ եթեր չեն կարողանում գնալ։ «Ամեն ձեր եթեր գնալը քիչա մնում պատիս դնեմ, տարածեմ, որովհետև էն ինչ որ անոմ եք ձեր գլխին, էլ մեզ բան պետք չի՝ անենք։ Սատանու պես վախենում եք մեզանից մեր հետ գործուղումների գալ»,-ասաց նա և նկատեց, որ թեև իրար տեսնում բարևում են, ինչը նորմալ է, բայց ընդդիմադիր պատգամավորների օգնականները այսահարվում են և առանց բարևելու գնում։
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանից փորձում են բարի «пушистый» կերպար սարքել։ «Ոնց Քոչարյանը Նիկոլի օրոք դարձավ բլոգեր, ձևի եջ էր, ուժեղ տղա էր խաղում, բա ուրա՞ էդ ուժեղ տղեն, հիմա ուրիշ ուժեղ տղայա հայտնվել, Ռուսաստանից եկելա, բոլորը գնում են տեղավորվեն իրա տակ, ինքն էլ պայքարումա որ գոնե հաշիվ լինի։ Այս ամենը քաղաքական ուժի համար խղճոկ ավարտ է»,-հավելեց նա։