Վաղը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ապրանքների ևս մեկ տարանցիկ փոխադրում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստան կուղարկվի 2 վագոն ալյումին և 9 վագոն հացահատիկ։
Ալյումինի մատակարարումները Հայաստան Ադրբեջանի միջոցով իրականացվում են առաջին անգամ։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 543 տոննա 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա 10 վագոն հացահատիկ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի