Դիանա Գասպարյանը և ՆԱՏՕ–ի գործընկերության և գլոբալ հարաբերությունների հարցերով տնօրեն Քրիստիան Մեսարոշը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը և դրա խորացման հեռանկարը՝ հատկապես տարածաշրջանում խաղաղության գործընթացների ֆոնին: Անդրադարձ է եղել Դաշինքի ներսում առկա տրամադրություններին և Անկարայում կայանալիք հերթական գագաթնաժողովին: