ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:


ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:


Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:


««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:


Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:


Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը ներկայացրել է առաջարկ, որը վերաբերում է Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրառմանը:


Առաջարկվում է լրամշակել օրենքի նախագիծը և սահմանել, որ ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան, իսկ Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը՝ նաև զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ ակտերին համապատասխան, բացառությամբ «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված դեպքերի:


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ ոստիկանության ծառայողների համար ներկայացված է սոցիալական բնույթի լուրջ առաջարկ:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:

Դիտումների քանակ1

Leave a comment