https://arm.sputniknews.ru/20260506/rusastani-4-qaghaqum-dzerbakalel-en-ukrainaji-hatuk-tsarajutjunneri-5-gvortsakali-101826343.html
Ռուսաստանի 4 քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների 5 գործակալի
Ռուսաստանի 4 քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների 5 գործակալի
Sputnik Արմենիա
Կիևի գործակալների գործողությունները համակարգվել են «Telegram» մեսենջերով: 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T13:31+0400
2026-05-06T13:31+0400
2026-05-06T13:33+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
գործակալ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101820140_0:0:1024:576_1920x0_80_0_0_7b8f2296adb562bd9f5f947a41db5628.jpg.webp
Ուկրաինայի հատուկ ծառայությունների հինգ գործակալ է ձերբակալվել Իժևսկում, Բառնաուլում, Բլագովեշչենսկում և Աստրախանում: Նրանք տվյալներ էին հավաքում պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտների, տրանսպորտային ենթակառուցվածքների և հատուկ ռազմական գործողության մասնակիցների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը:Ըստ ԱԴԾ–ի` հետագայում նախատեսվում էր այդ տեղեկություններն օգտագործել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Կիևի գործակալների գործողությունները համակարգվել են «Telegram» մեսենջերով:Անապայում ձերբակալվել են միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի 3 անդամներՀարուցվել են քրեական գործեր ահաբեկչության նախապատրաստման դրդելու, ահաբեկչություն նախապատրաստելու, դիվերսիոն գործունեությանն օժանդակելու, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու, ապօրինի ստացված անձնական տվյալներն անօրինական պահելու հոդվածներով:Բացի այդ, Կինգիսեպում, Չիտայում և Տոմսկում հայտնաբերվել և ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք սոցիալական ցանցերում և «Telegram» մեսենջերում արդարացրել են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա հարձակումները, Ղրիմի կամրջի ահաբեկչությունը, ինչպես նաև կոչ են արել դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում:Հարուցվել և հետաքննվում են քրեական գործեր ահաբեկչական գործունեության հրապարակային արդարացման հոդվածով:ԱԴԾ–ն ձերբակալել է Ռոսկոմնադզորի ղեկավարների տների մոտ ահաբեկման ակցիաներ արած 2 մարդու
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101820140_143:0:911:576_1920x0_80_0_0_f88a095e4c1d079024b8870ff3a20a3a.jpg.webp
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, գործակալ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, գործակալ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Կիևի գործակալների գործողությունները համակարգվել են «Telegram» մեսենջերով:
Ուկրաինայի հատուկ ծառայությունների հինգ գործակալ է ձերբակալվել Իժևսկում, Բառնաուլում, Բլագովեշչենսկում և Աստրախանում: Նրանք տվյալներ էին հավաքում պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտների, տրանսպորտային ենթակառուցվածքների և հատուկ ռազմական գործողության մասնակիցների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը:
«Իրականացված միջոցառումների ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության 4 քաղաքացիներ և մեկ օտարերկրյա քաղաքացի, որոնք, գտնվելով Իժևսկ, Բառնաուլ, Բլագովեշչենսկ և Աստրախան քաղաքներում, ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով տեղեկություններ են հավաքել պաշտպանական-արդյունաբերական համալիրի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև ռազմական հատուկ գործողությանը մասնակցող ռուսաստանցի զինծառայողների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԴԾ–ի` հետագայում նախատեսվում էր այդ տեղեկություններն օգտագործել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Կիևի գործակալների գործողությունները համակարգվել են «Telegram» մեսենջերով:
Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչության նախապատրաստման դրդելու, ահաբեկչություն նախապատրաստելու, դիվերսիոն գործունեությանն օժանդակելու, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու, ապօրինի ստացված անձնական տվյալներն անօրինական պահելու հոդվածներով:
Բացի այդ, Կինգիսեպում, Չիտայում և Տոմսկում հայտնաբերվել և ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք սոցիալական ցանցերում և «Telegram» մեսենջերում արդարացրել են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա հարձակումները, Ղրիմի կամրջի ահաբեկչությունը, ինչպես նաև կոչ են արել դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում:
Հարուցվել և հետաքննվում են քրեական գործեր ահաբեկչական գործունեության հրապարակային արդարացման հոդվածով: