Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Վրաստանում անցկացվող մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակ են տարել։

50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը շատ վստահ հաղթանակի է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ Վահրամ Դովլաթբեկյանը, Հայկ Կարապետյանը և Յուրի Մայիլյանը կրկին մեծ առավելությամբ հաղթել են վրացի բռնցքամարտիկներին, իսկ Սուրեն Կատվալյանն ուժեղ է եղել Ղրղստանի ներկայացուցչից։

Մրցաշարին մասնակցում է 9 երկրի շուրջ 150 բռնցքամարտիկ։ Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 15 մարզիկով։

Leave a comment