ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշել ենք օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել
Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:
Զրուցակցիս հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»:
—00—ՄԱ