«Որդիների կանչ» ՀԿ-ն ընտրություններում կսատարի «Ուժեղ Հայաստան» դաշինքին

https://arm.sputniknews.ru/20260506/vordineri-kanch-hk-n-yntrutjunnerum-ksatari-uzhegh-hajastan-dashinqin-101834057.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560051_143:0:1100:718_1920x0_80_0_0_bc8d8fadfa7b162cf30de94a6daba35f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«որդիների կանչ» հկ, սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

«որդիների կանչ» հկ, սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Ըստ հայտարարության հեղինակների՝ պետությունը կանգնած է կամ որպես հայկական միավոր շարունակվելու, կամ թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ անփառունակ լուծվելու վտանգի առջև։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կսատարի Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարությունում։

ՀԿ-ն հայտարարության մեջ վերահաստատել է իր հավատարմությունը 2020 թվականի պատերազմից հետո որդեգրած քաղաքական կուրսին։ Կազմակերպության անդամները նշում են, որ իրենց գործունեության հիմքում ընկած են «վրեժի և արդարության սկզբունքները»։

Անդրադառնալով երկրի ներկա իրավիճակին՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն ներկայիս փուլն օրհասկան է որակել։ Ըստ հայտարարության հեղինակների՝ պետությունը կանգնած է կամ որպես հայկական միավոր շարունակվելու, կամ թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ «անփառունակ լուծվելու» վտանգի առջև։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։

Leave a comment