Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ, ժողովրդի վրա լուսաձայնային նռնակներ նետեցին, ծեծեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին խաղաղ ցուցարարները. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատական նիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշո՞ւմ եք՝ ժողովրդի վրա կրակեցին լուսաձայնային նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները։ 16 հոգի (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են):

Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոնստանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։
Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։

Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment