Ալեն Սիմոնյանը պատրաստ է մեկնել Բաքու – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստ է մեկնել Բաքու։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում։

Այն հարցին, թե ինչու այդ երկրի նախագահ Ալիևն անձամբ չժամանեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ սահմանափակվելով տեսաուղերձով, Սիմոնյանը պատասխանել է, որ չգիտի։ Փոխարենը խորհրդարանի խոսնակը նշել է, որ հրավերի դեպքում պատրաստ է պատշաճ առիթով մեկնել Ադրբեջան և նմանատիպ մոտեցում է ակնկալում նաև իր ադրբեջանցի գործընկերոջից։ «Հրավիրում եմ իմ գործընկերոջը այցելել Երևան»,- հայտարարել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իր համար խաղաղության չափանիշն այն է, որ «երեխաներ չեն զոհվում» (նկատի ունի սահմանին), ինչպես նաև ագրեսիվ քաղաքական հայտարարություններից երկկողմ հրաժարումը։ Սիմոնյանը կարծում է, որ այժմ Ալիևը խոսում է խաղաղության և առևտրի մասին։ Լրագրողների դիտարկումները, թե Ալիևի հռետորաբանությունը քիչ է փոխվել, Սիմոնյանն անտեսել է՝ ըստ էության պատասխանելու փոխարեն նախըտրելով մեղադրանքներ հնչեցնել լրատվամիջոցների հասցեին։

News.am

Leave a comment