«Մենք համոզված ենք, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով՝ բանակցությունների ճանապարհով, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը ոչ միայն դիվանագիտության օգնությամբ, այլեւ ավելի կոշտ դիրքերից», – Տոքաեւի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ղազախստանի նախագահը նշել է, որ «երկիրը պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած սպառնալիք»։
«Անհրաժեշտ է մեծացնել պաշտպանական ներուժը եւ շարունակել զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացումը։ Դա այսօրվա անկայուն, խառնաշփոթ ժամանակների հրամայականն է։ Անհրաժեշտ է խոր բարեփոխումներ իրականացնել մեր զինված ուժերում եւ ռազմականացված կառույցներում։ Սա ռազմավարական կարեւորության խնդիր է, որը պետք է լուծվի սեղմ ժակետում՝ երկու տարվա ընթացքում»,- ասել է նա։
Ղազախստանը պատրաստ է իր շահերը պաշտպանել «ավելի կոշտ դիրքերից»
Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ իրենք խաղաղասեր երկիր են, սակայն անհրաժեշտության դեպքում հանրապետությունը պատրաստ է պաշտպանել իր շահերը «ավելի կոշտ դիրքերից»: