Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: 

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արուսյակ Ջուլհակյան՝ կողմ՝ 65, դեմ՝ 1

«Որոշումն ընդունված է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 

 

Հիշեցնենք՝ Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի խորհրդի անդամ:

 

Ակտիվորեն ներգրավված է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, ԵԽԽՎ անդամ է, ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ:

Leave a comment