Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.05.2026 | 12:09

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 66-ը։ Քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 65, դեմ՝ 1։

Leave a comment