Եղանակն անակնկալներ է մատուցում. Հայաստանում ձյուն է տեղացել

Բաժանորդագրվել

Հանրապետությունում մայիսին տեղումները գերազանցում են նորման։

Այսօր ձյուն է տեղացել Շիրակի և Արագածոտնի մարզերում: Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը սոցիալական ցանցերում։

Նա կադրեր է հրապարակել Նահապետավան գյուղից (Շիրակ) և Ապարան քաղաքից (Արագածոտն):

Նշենք, որ մայիսի սկզբին Հայաստանում ձյունը հազվադեպ երևույթ է։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մայիսին Հայաստանում օդի ջերմաստիճանը կհամապատասխանի կլիմայական նորմային, իսկ տեղումների քանակը նորմայից բարձր կլինի: Մայիսի 20-ից հետո Արարատի մարզում և Երևանում սպասվում է +30:

Leave a comment