Ամեն ինչ արել եք, որպեսզի Ղարաբաղի հայերին բերեք այստեղ ու ցույցի մատերիալ սարքեք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ամեն ինչ արել եք, որպեսզի Ղարաբաղի հայերին բերեք այստեղ ու ցույցի մատերիալ սարքեք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ասում եք՝ այն տարածքներով է Ադրբեջանն առաջ եկել, որը Հայաստանի բանակի պատասխանատվության տակ էր, հղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերին, բա ձեր խմբակցության ղեկավարն ինչու չի ասում, որ կոնկրետ այդ տարածքներով, ենթադրում եմ՝ Ջաբրայիլի ուղղության մասին է խոսքը, իր տղան այդ գծում ինչ պատասխանատվություն է ունեցել, այդ ինչ տանկային գունդ է եղել, որի հրամանատարն իր տղան է  եղել, որ շատ կասկածելի ժամանակահատվածում ինչ-որ տարօրինակ վիրավորում է ստացել ու գնացել է՝ թողնելով իր զորքը»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նաև նշեց. «Եկել ենք, այստեղից ասել ենք՝ պետք է նշաձողն իջեցնենք, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում, կանգնել ասել եք՝ թուրք, դավաճան: Ասում էինք՝ գնացեք Սոֆիա բանակցությունների, դուք ու ձեր թիմն ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի իշխանությունները չգնան այդ բանակցություններին, ասել եք՝ Սոֆիա գնացողը թուրք է ու դավաճան, ամեն ինչ արել եք, որպեսզի Ղարաբաղի հայերին բերեք այստեղ ու ցույցի մատերիալ սարքեք: Ասել ենք՝ եկեք Ադրբեջանի հետ դելիմիտացիա ու դեմարկացիա անենք, գնացել եք մի գառ գրկող կար, որ հիմա նստած է, դրա հետ փողոցներն ընկած միտինգ եք արել, ասելով՝ սա Հայաստանի վերջն է»:

Leave a comment