https://arm.sputniknews.ru/20260506/hh-ishkhanutjunnery-zelensku-het-erevanum-qnnarkel-en-atsneri-kirarman-pvordzy-hraparak-101819591.html
ՀՀ իշխանությունները Զելենսկու հետ Երևանում քննարկել են ԱԹՍ–ների կիրառման փորձը. «Հրապարակ»
ՀՀ իշխանությունները Զելենսկու հետ Երևանում քննարկել են ԱԹՍ–ների կիրառման փորձը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Հանդիպման ներկա է եղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը հայտարարել է «ուկրաինական անգնահատելի փորձի» մասին։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T10:53+0400
2026-05-06T10:53+0400
2026-05-06T10:57+0400
վլադիմիր զելենսկի
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն գրիգորյան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101748998_0:87:1670:1026_1920x0_80_0_0_5810233acfbf3e5b44504dcab070a056.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են անօդաչու թռչող սարքերի կիրառման հարցում Ուկրաինայի զինված ուժերի փորձի օգտագործումը։ Այս մասին գրում «Հրապարակ» օրաթերթը։Հանդիպման ներկա է եղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտարարել է «ուկրաինական անգնահատելի փորձի» մասին։Հիշեցնենք, որ Զելենսկին Երևան էր ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101748998_93:0:1577:1113_1920x0_80_0_0_dda98b55bbba3e92841eeca058e9f5eb.jpg.webp
վլադիմիր զելենսկի, հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն գրիգորյան, անօդաչու թռչող սարք (աթս)
վլադիմիր զելենսկի, հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն գրիգորյան, անօդաչու թռչող սարք (աթս)
Հանդիպման ներկա է եղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը հայտարարել է «ուկրաինական անգնահատելի փորձի» մասին։
Հանդիպման ներկա է եղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտարարել է «ուկրաինական անգնահատելի փորձի» մասին։
«Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025 թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատև պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը»,– գրել է օրաթերթը։
Հիշեցնենք, որ Զելենսկին Երևան էր ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։