Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր

Քաղաքականություն

05.05.2026 | 21:47

Մայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Գոհունակությամբ նշվել են գագաթնաժողովի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։

Leave a comment