Բելառուսը բողոքի նոտա է հանձնել հայ դիվանագետին

Քաղաքականություն

05.05.2026 | 23:11

Մայիսի 5-ին Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին և նրան հանձնել բողոքի նոտա՝ «ոչ բարեկամական քայլերի» կապակցությամբ։

Բելառուսական կողմի դժգոհության պատճառ են դարձել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, որտեղ նա նշել էր, որ Հայաստանը չպետք է «կառավարվի ինչպես Բելառուսը»։

Բելառուսի ԱԳՆ-ում այդ հայտարարությունները որակել են որպես «նախընտրական պոպուլիզմ» և փորձ՝ շեղելու ուշադրությունը ներքին խնդիրներից։ Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ երկիրը ինքնուրույն է որոշում իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և չի ընդունում արտաքին միջամտություն։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և նշել, որ ՀՀ չպետք է  կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը։

Leave a comment